|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: Այս մասին գրում է «Ռազմինֆո» կայքը:
«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:
Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։