|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով այսօր՝ հուլիսի 8–ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես Yerkir.am-ը տեղեկանում է ԱԻՆ կայքից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին)։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: