|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Առաջարկում ենք խորհրդարանին վաղը՝ մինչև 18:00-ն, առաջադրեն վարչապետի նոր թեկնածու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Բաղրամյան պողոտայում։
Նա երկրում ստեղծված իրավիճակի լուծման հիմնական աղբյուներից մեկը համարում է խորհրդարանը:
«Մենք, որպես նորաստեղծ ուժ՝ երրորդ ուժ, առաջարկում ենք խորհրդարանին վաղը մինչև 18:00-ն առաջադրեն վարչապետի նոր թեկնածու: Պետք է հավաքվեն, ընտրեն թեկնածու ու ստիպեն այս կառավարությանը հրաժարական տա: Դա կլինի այսօրվա մեր խնդիրների հանգուցալուծման ձևը: Եթե տեղի չունենա, ինձ թվում է, կբերի ավելի մեծ բախումների, որը մեր երկրի համար ցանկալի չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:
Նա նշեց, որ, պատգամավորները, լինելով ժողովրդի ընտրյալները, պետք է հավաքվեն, քննարկեն ու կարողանան լուծել մեր երկրի խնդիրները:
«Իրենց ընտրած իշխանությունն է երկիրը հասցրել այս օրի: Դրա համար էլ պատգամավորները, հատկապես իշխանությունը ներկայացնող, պետք է խնդրի լուծմանը հասնեն»,- ասաց Թովմասյանը:
Նա նշեց, որ երկրի համար առաջնային են այս իշխանության հրաժարականն ու արտահերթ ընտրությունները:
Մանրամասն՝ տեսանյութում․