|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց: Նրա օգտին քվեարկել էր 24 պատգամավոր, դեմ՝ 75։
2018-ի հոկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չէր ընտրվել նաև իրավաբան Վահե Գրիգորյանը։