|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաշտոնական Փարիզը հետաձգել է սեպտեմբերի 14-ին նախատեսված ֆրանս-ռուսական հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով:
ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ռուսական կողմի հետ կարծիքներ փոխանակելուց հետո որոշում կայացրեցինք հետաձգել ֆրանս-ռուսական անվտանգության խորհրդի նիստը»:
Հիշեցնենք՝ ՌԴ և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունների «2+2» ձևաչափը ստեղծվել է դեռևս 2002 թ.՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Նման վերջին հանդիպումը, որը նվիրված էր անվտանգության խնդիրներին, մասնավորապես` միջին և փոքր հեռահարության հրթիռների խնդրին, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, անցկացվել էր Մոսկվայում 2019 թվականի սեպտեմբերի 9-ին: