կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-09 21:33
Հասարակություն

Միջազգային իրավապաշտպան Ամստերդամի մուտքը Հայաստան արգելելու պատճառը Սամվել Կարապետյանի գործն է

Միջազգային իրավապաշտպան Ամստերդամի մուտքը Հայաստան արգելելու պատճառը Սամվել Կարապետյանի գործն է

Այսօր մամուլը գրեց, որ օգոստոսի 11-ին արդեն Հայաստան պետք է ժամանի մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Գրվեց, որ իշխանությունները որոշում են կայացրել երկիր չթողնել նրան։

News.am-ին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս իրավաբանին Հայաստան չթողնելու վերաբերյալ, ըստ որոնց՝ իշխնության այդ կապրիզի պատճառը Սամվել Կարապետյանի գործն է։ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է գալիս Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման գործով։ Իշխանությունը, մեր տեղեկություններով, այս քայլով փորձում է առանց այն էլ անհիմն մեղադրանքով հարուցված գործի պատճառով նոր գլխացավանքի մեջ չընկնել, առանց այն էլ Կարապետյանի փաստաբանական թիմը մշտապես ապացուցում է քրգործի փուչ լինելը։

Իսկ Ռոբերտ Ամստերդամը աշխարհում հայտնի է որպես սկանդալային գործիչ, որը հանդես է եկել տարբեր երկրներում բավականին հայտնի հանրային, քաղաքական գործիչների պաշտպանությամբ։