|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուզան Մանթաշյանը վերջապես խոսեց
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը մետ կես ժամ առաջ գրառում է արել ֆեյսբուքյան էջում.
Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։
Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում։
Ձեր՝
Ռուզան
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը պարբերաբար անդրադարձել է սկանդալային միջադեպի զարգացումներին, որի պատճառը ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի հայտարարությունն էր։ Նա հրաժարվել էր փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ում երգել Ռուզան Մանթաշյանի հետ, քանի որ նա հայ է։