|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիական Financial Times պարբերականն անդրադարձել է Գերմանիայում բնակվող միլիոնավոր մուսուլմանների և երկրի միջև հարաբերություններին` նշելով, որ Թուրքիայի Կրոնական գործերի թուրք-իսլամական միության հաստատած կապերը մուսուլման բնակչության հետ անհանգստացնում են Բեռլինին:
Թերթի հետ զրույցում Գերմանիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Մարկուս Կերբերը նշել է. «Թուրքիայի կառավարությունը արդեն պետք է դա ընդունի. Գերմանիայում ԿԳԹԻՄ ղեկավարության տակ եղած մզկիթների ամբողջ վերահսկողությանը վերջ է տրվել: Անկարայի գործընկերներին էլ եմ դա ասել: Ձեր թուրքերն արդեն դարձել են մեր թուրքերը: Համակերպվեք: Այս պահին գերմանաբնակ մուսուլմաններն ունեն մի կարիք` Գերմանիայի իսլամն է: Դա նշանակում է, որ ցանկանում ենք նոր մի գաղափարախոսություն ստեղծել»:
Թուրքիան ԿԳԹԻՄ-ի միջոցով գերմանաբնակ մուսուլմանների շրջանում լայն ցանց է ստեղծել: Ըստ Financial Times-ի` միությունը ղեկավարում է երկրի 2900 մզկիթներից 900-ը և վճարում իմամների աշխատավարձները: