|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հեղինակավար Financial Times պարբերականի միջազգային հարաբերությունների բաժնի խմբագիր Դևիդ Գարդներն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում զարգացող քաղաքական իրավիճակին և նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Էրդողանը միակ մարդը լինելու երկրորդ փորձն է անում» վերնագրված հոդվածում Գարդները քննադատել է Էրդողանին՝ նրան մենիշխան լինելու ջանքեր գործադրելու մեջ մեղադրելով: Ըստ նրա` Էրդողանը նման է պալտում նստած սուլթանի, ով ունի «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» մտածողությունը:
Խմբագիրն իր հոդվածում անդրադարձել է նաև կոալիցիայի ձևավորման համար տեղի ունեցած բանակցություններին, որոնք, ըստ հոդվածագրի, երբեք հեռանկար չեն ունեցել:
Հոդվածի վերջում Գարդները գրում է նաև ԻՇԻՊ-ի, վերջին շրջանում թուրքական զինուժի և Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև հաճախակի դարձած բախումների մասին, որոնց պատճառը, ըստ նրա, Էրդողանն է: