|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Աղբյուրը`armenianorthodoxchurch
Այս առաւօտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Լիբանանի բանակի հրամանատարութիւնը ներկայացնող բարձրաստիճան զինուորականներէ բաղկացած պատուիրակութիւն մը:
Պատուիրակութիւնը շնորհաւորեց Լիբանանի Հայ համայնքի ծնունդը, ներկայացնելով իր բարեմաղթութիւնները: Հանդիպումը առիթ հանդիսացաւ խորհրդակցելու առաւելաբար ապահովական ու բանակի դերակատարութեան առնչուած հարցերու շուրջ:
Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց Լիբանանի բանակի դերը, զայն նկատելով Լիբանանի միութեան, գերիշխանութեան ու արժանապատուութեան պաշտպան: