|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին այցելել է հանրապետության նախագահ Միշել Աունին:
Ըստ Aztagdaily-ի` հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանին առնչվող քաղաքական հարցեր, սիրիացի տեղահանվածների տունդարձին վերաբերող ռուսական նախաձեռնության, ինչպես նաև լիբանանահայությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո պատգամավոր Բագրատունին նախագահական պալատից տեղեկացրել է, որ նախագահ Աունը քննարկել է նաև Մեթն շրջանի կարիքները: