|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
«Սա այն դասական դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քննվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդման թեման, և Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ նրա նկատմամբ քրգործը հարուցվել է մի շարք խախտումներով։ Մասնավորապես, ըստ նախագահի, պետք էր նախ հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից կամ համբերել, մինչև պաշտոնավարման ժամկետը լրանա։
«Եթե պրոբլեմ ունես, այդ մարդուն հետ ես կանչում, հետո նոր դատում։ Այս պարզ հարցը բերել այսպես խճճել, մի շարք ապօրինություններ կատարել, անհարմար վիճակում դնել նաև դատախազին, որովհետև տեսնում եմ՝ փորձում է ինչ-որ կերպ հիմնավորել։ Մենք քանի անգամ այս նիստերում փորձում ենք այդ քննչական մարմինների աշխատանքը հասկանալ․ դատախազը, անհարմար վիճակում, ինչ-որ կերպ փորձում է ինչ-որ բան գտնի՝ հիմնավորելու համար։ Վերջը դուք էլ (նկատի ունի դատավորին) այնպիսի մի որոշում եք տալիս, որ ստիպված մի քանի հարցի չեք անդրադառնում, որովհետև չգիտեք՝ ոնց անդրադառնաք։ Դուք չեք գտնի միջազգային պրակտիկայում որևէ մեկ այսպիսի դեպք։ Սա միգուցե նաև նրանից է գալիս, որ այո, միանգամից մարդիկ են հայտնվում, որոնց առաջին պաշտոնն է կյանքում։ Որոշել են՝ արել են։ Եթե երկիրը այդ տրամաբանությամբ է շարժվում՝ սա է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։