|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այս բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև՝ չստանանք հարցի լուծումները, պատասխանները։ Կառավարության կողմից պետք է լուրջ դիրքորոշում ներկայցնեն, որ տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին տեր կանգնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Անաստաս Իսկանդարյանը։
«Այսօրվա իրավիճակում տուժում է հասարակ ժողովուրդը։ Այս ժողովուրդն ուզում է ապրել մայր Հայաստանում, ժողովրդի պահանջն է՝ արեք ամեն ինչ, որ մենք ապրենք Հայաստանում՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որ իրենց մեղքով է դա եղել, իրենց բացթողումների պատճառով է ժողովուրդը հայտնվել այս իրավիճակում, պատասխանատուն իրենք են»,- ասաց Իսկանդարյանը։