կարևոր
445 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-09 11:50
Հասարակություն

Մենք թույլ չենք տալու՝ ոչ մի շան որդի Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դնի. Անաստաս Իսրայելյան

«Ոչ մեկի, ոչ մի շան որդու թույլ չենք տա Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի». ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։

Ներկա իշխանությունների ղեկավարությունը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, մենք իրավունք չունեք արցախցիների փոխարեն որոշում կայացնել... Բայց տեսեք ինչ է կատարվում. համ արցախցիների տեղը որոշեցին, համ արցախցիներին հանձնեցին, համ Արցախը հանձնեցին։

Իսրայելյանը համոզված է՝ շուտով սկսվող ընտրապայքարում ուժերը շահարկելու են Արցախի ու արցախցիների հարցը՝ իշխանություն պաշտոն ստանալու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։