|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու են Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
Նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև կնքված համագործակցության հուշագրի արդյունքում նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ և համալսարանական բժիշկներն, ամբողջ Հայաստանի մասշտաբով, հոսպիտալներում իրականացնելու են բուժական գործունեություն:
Նմանատիպ համագործակցությունը նպաստում է ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ, ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը: