|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չեխիայում բժիշկների ավելի քան մեկ հինգերորդը հրաժարական է տվել՝ որպես ցածր աշխատավարձերի դեմ բողոք, այսօր տեղեկացրել է արհմիությունը:
Չեխիայի Բժիշկների միությունը հայտարարել է, որ «Շնորհակալություն, մենք հեռանում ենք» երկու-ամսյա քարոզարշավի շրջանակներում 3.513 բժիշկներ հանձնել են իրենց հեռացման դիմումները:
Հրաժարականի դիմումները ուժի մեջ են մտնում մարտի 1-ին, այդպիսով բժիշկները դեռ ժամանակ ունեն՝ իրենց միտքը փոխելու:
Արհմիության ղեկավար Մարտին Էնգելն ասել է, որ մինչև տարվա վերջ բողոքի ցույցին մասնակցող բժիշկների թիվը կարող է հասնել 4.000-ի՝ կազմելով Չեխիայի բժիշկների 25 %-ը:
Ցուցարար բժիշկների մի մասը հայտարարել է, որ նրանք պատրաստ են աշխատանքի առաջարկներ ընդունել այլ եվրոպական երկնրից:
Տարեկան 250 բժիշկ է լքում Չեխիան՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում ավելի բարձր աշխատավարձեր գտնելու նպատակով:
Բժիշկները պահանջում են միջին 70.000 չեխական կորունա (3.680 դոլար) ամսական աշխատավարձ՝ երկրի միջին աշխատավարձի եռապատիկը: Ներկա դրությամբ նրանք 50.000 կորունա (2.630 դոլար) աշխատավարձ են ստանում, սակայն այս գումարի մեջ ներառվում են նաև լրացուցիչ հերթապահությունները և արտաժամյա աշխատանքը: