|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր 79 տարեկան հասակում մահացել է չեխ ֆուտբոլիստ Լադիսլավ Նովակը, ով 1962 թ. աշխարհի առաջնությանը եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը և օգնել է իր թիմին արծաթե մեդալ նվաճել: Լադիսլավ Նովակը եղել է իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը: Նա ազգային թիմի կազմում երեք անգամ անընդմեջ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Նովակը 75 հանդիպում է անցկացրել, իսկ «Դուկլա» ակումբի կազմում 8 անգամ ճանաչվել է երկրի չեմպիոն: Իր կարիերայի ընթացքում պաշտպանը երբեք չի հեռացվել դաշտից: 70-ականներին Լադիսլավ Նովակը մարզել է ազգային թիմը: