|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ: «Իրատեսի» հետ զրույցում մարզի անցուդարձին քաջածանոթ տեղաբնակներից մեկն ասաց, որ ԲՀԿ-ն քարոզարշավին Երեւանից ավտոբուսներով մարդիկ է տարել՝ զանգվածային տեսարան ապահովելու համար. «Հատկապես Գավառում է մեծ ներկայություն ապահովել, որովհետեւ այդ տարածքի թեկնածուն նաեւ ցուցակի ֆավորիտներից է:
Դպրոցականներն ու քոլեջի ուսանողները նույնպես ներկա են եղել քարոզարշավին: Դպրոցի դռները փակել են ու կոլեկտիվ ձեւով եկել ԲՀԿ-ի քարոզարշավին։
Զարմանալի է, թե ինչպես են հաջողեցրել բանակցել դպրոցի ու քոլեջի տնօրենների հետ եւ կազմակերպված ձեւով բոլորին Գավառի հրապարակ տանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: