կարևոր
3790 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 20:06
Քաղաքական

Հայաստանն իր դռները լայն բացում է թշնամիների համար, իսկ հայերի համար դռները փակվում են․ Քրիստինե Վարդանյան

Ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ պարզապես Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու կամ կարծիք հայտնելու համար հայը կարող է զրկվել սեփական հայրենիք այցելելու իրավունքից։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին անցանկալի անձ ճանաչելը եւ նրա մուտքը Հայաստանում արգելել է։

«Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ պատճառ ասել հնարավոր չէ, որովհետեւ գաղտնիք է պարունակում, սակայն տարբեր իշխանականներ բանավոր մեկնաբանությամբ ասում են, որ նման արգելքների պատճառն այն է, որ մարդիկ մասնակցել են Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի։ Իրենք իրենց նույնականացնում են պետության հետ ու իրենց դեմ ասված խոսքը համարում են պետության դեմ ասված խոսք։ Նման իրականություն մենք չենք ունեցել նորանկախ պատմության մեջ»,- նշեց Վարդանյանը։

Աղբյուրը՝ NEWS.am