|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Իշխանություն» լրատվականը գրում է․ ««Իշխանություն» լրատվական««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ Ապարանի ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Հովհաննիսյանը քիմիայի ուսուցչուհու՝ Նարինե Հովհաննիսյանի հետ, դադարեցրել են դասապրոցեսը և աշակերտներին տարել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, որտեղ աշակերտները դրոշներ են ծածանել։
«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՔՊ-ական է։ Իսկ քիմիայի ուսուցիչը դպրոցի տնօրենի քույրիկն է։
Նշենք՝ News.am-ը ևս արձանագրել էր, որ Ապարան խոշորացված համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:
Հատկանշական է, որ նույն օրը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հերքել էր այն տեղեկությունները, թե դպրոցների տնօրեններն ու աշակերտները աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին։ Փոխնախարարը վստահեցրել էր, որ նման դեպքեր գոյություն չունեն, իսկ տարածվող լուրերը՝ որակել որպես հերյուրանք»։