|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում էր տվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:
Yerkir.am-ի հետ զրույցում Կիրակոսյանը նշել էր, որ գրավոր դիմել է Մակունցին` պահանջելով ներկայացնել, թե ինչ հիմքերով է նախարարը հայտարարել, որ ինքը թատրոնում քարոզչությամբ է զբաղված: Նա նախարարին նամակով դիմել էր նոյեմբերի 13-ին: Yerkir.am-ը հետաքրքրվեց Կիրակոսյանից, թե որևէ պատասխան ստացե՞լ է նախարարից: Կիրակոսյանը պատասխանեց, որ դեռ արձագանք չկա:
Հիշեցնենք, որ Կարինե Կիրակոսյանը նախկինում անդամակցել է ՀՀԿ-ին, սակայն 2011-ին դուրս է եկել կուսակցությունից: Նա 2004-2011թթ. եղել է կառավարությանն առընթեր պետգույքի վարչության պետը: