|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 1-ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի. այսօր լրագրողներին ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ կարևորելով, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում:
Դիտարկմանը, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են հնչում, և հարցին` դա ճնշում չէ՞ Հայաստանի նոր իշխանությունների վրա, Ռիչարդ Միլսը պատասխանեց. «Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին»:
Նա նաեւ անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին։ «Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- ասաց դեսպանը: