|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։
«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին` արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում` արմատականները, իսկ դրսից Սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին, այլեւ մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ցանկությունը։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։