|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ:
«Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ համար դժվար է դատողություններ անել այս հարցի շուրջ: Մեզ հետ այդ տեղեկություններով ոչ ոք չի կիսվել: Կցանկանայի ասել, որ սկզբունքորեն նման միջոցառման հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը, քանի որ խոսքը հակամարտության հետ կապված իրավիճակի մասին է», - ասել է Մարիա Զախարովան:
Արցախ այցելած ռուս կանանց թվում են եղել հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և այլք: