|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչպես ենք մենք վերաբերվում որպես գերատեսչություն՝ որպես մեր երկրի քաղաքացիների, որոնցից ոմանք խուճապի են մատնվել, մյուսները, գուցե, իսկապես խաբվել են, գայթակղվել», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում այն ռուսաստանցիներին, որոնք «գրոհել են Վերին Լարսը և այլ անցակետեր, իսկ հիմա ցանկանում են վերադառնալ»։
Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։
Խոսելով այն մարդկանց մասին, որոնք լքել են Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության սկզբնական շրջանում, իսկ հետո զղջացել իրենց որոշման համար և ցանկացել վերադառնալ, Զախարովան հիշել է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակը:
«(Եթե նրանք վերադառնում են - խմբ.) ապաշխարությամբ, զղջումով, առանց ագրեսիայի, հասկանալով, որ սխալ են եղել՝ ապա դա ընդունելի է», - ամփոփել է Զախարովան:
Ռազմավարական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։