|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։
Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում։
Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։