|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որոնցով քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին:
Երրորդ որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը: