|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Իշխան Սաղաթելյանն այդ առիթով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Այն հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն՝ հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։
Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։
Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»։