|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ ժամը 14:00-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության, այս անգամ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Yerkir.am-ն այդ կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից, որն այս փաստը որակեց որպես իշխանությունների՝ ընդդիմությանը լռեցնելուն և Շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ:
«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,- նշեց նա: