|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Shamshyan.com-ի տեղեկացմամբ` այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչութան պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության շտաբի պետ:
Աղբյուրը` այստեղ