|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ։ Այս նախաձեռնության մեկնարկը կտրվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին։ Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ «Հայանտառ»-ը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։ Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը մասնակցելու են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին կմասնակցեն նաև ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը և այլք։ Նշենք, որ նախորդիվ ևս «Հայանտառ»-ի կողմից կազմակերպվել են բազմաթիվ ծառատունկեր, բայց դրանք հիմնականում տեղային բնույթ են կրել և նման ընդգրկում չեն ունեցել։ Այս ծառատունկը նաև նրանով է առանձնանում, որ միտված է հնարավորինս վերականգնել նախորդող ամիսների ընթացքում աննախադեպ հրդեհների հետևանքով վնասված անտառային տարածքները։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն