|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը ժամը 11-ից ես և ՀՀ-ում լիցենզավորված ավելի քան 700 փաստաբան միանալու ենք համապետական գործադուլին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Մանուշ Եսայանը։
«Հարգելի վստահորդներ, կասկածներ չունեմ՝ դուք ևս գիտակցում եք պահի լրջությունը և չեք "մեղադրի" ինձ ձեր գործերը մի փոքր հետաձգելու մեջ, քանի որ ճանաչում և հարգում եք ինձ և հետևաբար վստահում եք իմ որոշումներին և քայլերին։
Զոհասեղանին իմ և ձեր հայրենիքի հարցն է։
Այսօր բոլորիս համար մեկ խնդիրը այս իրավիճակից երկիրը դուրս բերելն է, որն իր հերթին ենթադրում է պարտված և ոչ պրոֆեսիոնալ վարչապետի հեռացումը իշխանության ղեկից»,- գրել է նա։