Միասին կարող ենք
կարևոր
1450 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 17:22
Քաղաքական

Ցանկացած ձեր որոշում ես ընդունելու եմ ու շարունակելու եմ լինել ձեզ ընտրողը․ Մանուշ Եսայան

Ցանկացած ձեր որոշում ես ընդունելու եմ ու շարունակելու եմ լինել ձեզ ընտրողը․ Մանուշ Եսայան

Ես ինձ իրավունք չեմ վերապահում հորդորել պահանջել ընդդիմությունից հրաժարվել մանդատներից։ Առավել եւս իրավասու չեմ խրատներ տալ։ Յուրաքանչյուրն ունի իր պայքարի ձեւն ու օրինակը եւ տեսլականը։ Այս մասին գրում է փաստաբան Մանուշ Եսայանը:

«Ես տեսել եմ ընդդիմադիր ուժերի պայքարը, այո՛ սխալներով, այո՛ երբեմն կոպիտ սխալներով։ Բայց պայքար տարվել է թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում։ Հաստատ հաճելի չէ նման խորհրդարանում աշխատելը, ոչ մեկ հիմար չի, ոչ էլ անինքնասեր՝ կուլ տա էն վարքն ու վերաբերմունքը, որ ընդդիմությունը ստացել է, բայց նրանք չեն նահանջել, չեն հիասթափվել, չեն հանձնվել։ Քննադատելը միշտ էլ հեշտ է, մեղադրելն՝ ավելի։ Ու շատ ավելի հեշտ է ինձ պես էսպես ստատուսներ գրելը՝ որն է ճիշտ ու ինչ պիտի անել։

Հարգելի ընդդիմություն, որպես ձեզ ձայն տված քաղաքացի ասում եմ. Իմ ձայնը պայմանով չեմ տվել ձեզ։ Ես հստակ եմ իմ ընտրության հարցում։ Ես վստահում եմ ձեր որոշումներին։ Ես հավատում եմ ձեր պայքարին։ Ես չգիտեմ արդյոք կկարողանամ ձեր պես էդքանը կուլ տալ ու մնալ քաղաքականության մեջ։ Էնպես որ, ցանկացած ձեր որոշում ես ընդունելու եմ ու շարունակելու եմ լինել ձեզ ընտրողը։

Աստված պահապան մեր երկրին»։