|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Իսպանիայի իշխանությունները կարծում են, որ երկրի տարածքում գոյություն ունի 8 հոգուց բաղկացած ահաբեկչական բջիջ, որը և իրականցրել է ահաբեկչությունը Բարսելոնայում: Այդ մասին հայտնում է Reuters-ը` երկրի արդարադատության նախարարությունում աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով` ահաբեկիչները մտադիր են եղել նաև այլ ահաբեկչություններ իրականացնել` կիրառելով բութանով տարաներ:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել: Զոհվել է 13 մարդ, վիրավորվել` 100-ից ավելի: մարդ: