|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ կատարվել են ծավալուն աշխատանքներ սփյուռքի պոտենցիալը Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղելու նպատակով, որի արդյունքում կան բազմաթիվ հաջողակ օրինակներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը և նախարարին հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, արդեն իսկ մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները հետևողականորեն ներկայացնել սփյուռքահայ ներդրողներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված ցանցն ավելի առարկայական օգտագործել և այդ աշխատանքներում ներգրավել նաև արտերկրում ՀՀ դեսպանություններին: