|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի պատասխան «Ազգ»-ի խմբագրի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սփյուռքի նախարարը Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Եվրախորհրդարանում արված հայտարարությունը` «եթե Հայաստանը հաղթահարի Սփյուռքի վախը, ապա հարցերը կկարգավորվեն», ՀՀ Սփյուռքի նախարարը պատասխանում է.
«Հայկական սփյուռքը Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետեւանք է, եւ Սփյուռքից պետք է վախենա Թուրքիան, քանի որ, ի վերջո, պարտավոր է պատասխան տալ հայրենազրկված Սփյուռքին: Այսօր ի գիտություն պետք է ասեմ, որ Սփյուռքը Հայաստանի հպարտությունն է, հզորությունն է, նրա շարունակությունը:
Հայաստանը չի վախենում Սփյուռքից, քանի որ Սփյուռքում ապրողները մեր քույրերն ու եղբայրներն են, Մայր Հայրենիքը նաեւ նրանցն է, եւ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում Հայաստանի եւ Սփյուռքի մոտեցումները նույնն են: Հայաստանը եւ Սփյուռքը համազգային խնդիրներում միասնական են»: