Միասին կարող ենք
կարևոր
1201 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-12 15:19
Քաղաքական

Սփյուռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանության նսեմացման ցանկացած փորձը. կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովից

Սփյուռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանության նսեմացման ցանկացած փորձը. կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովից

Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից.

Սփյուռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանության նսեմացման ցանկացած փորձը, ինչպես նաև Արցախի և հայ ժողովրդի պատմական իրավունքների զիջումը Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին՝ հանուն անորոշ «խաղաղության». Հովսեփ Տեր Գևորգյան

Ազգային ինքնությունը միայն ծննդավայրի մասին չէ․ այն անհատի պատկանելությունն է կոնկրետ ազգին, որի հետ նա նույնանում է լեզվի, հայրենիքի, մշակույթի և ավանդույթների, պատմության ու արժեհամակարգի միջոցով. Արմեն Ռուստամյան

Հայաստանը Սփյուռքի կենսունակության աղբյուրն է, իսկ Սփյուռքը՝ Հայաստանի։ Հայաստանի խնդիրները միայն Հայաստանում ապրողների խնդիրները չեն․ դրանք համահայկական և համազգային խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համահայկական ջանքեր. Իշխան Սաղաթելյան

Սփյուռքի համաժողովին մասնակցում է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ պատվիրակությունը։