Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 12:31
Քաղաքական

Ինձ վրա անառողջ ճնշում եմ նկատել Խոսրով Հարությունյան

Ինձ վրա անառողջ ճնշում եմ նկատել  Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով եղել է նաև ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, համաձայն չէ այն պնդմանը, թե հանձնաժողովի ինստիտուտի կայացման հույս անգամ չկա:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելն անչափ կարևոր է, ընդհանուր առմամբ, կիսում է այն կարծիքը, թե հանձնաժողովում կան բազմաթիվ թերություններ, բայց համակարծիք չէ այն մտքին, որ հանձնաժողովի ինստիտուտը հեռու է կայացման ճանապարհից:

«Ընդհանուր վերդիկտին համաձայն չեմ: Մենք խոսում ենք մեր քաղաքական մշակույթում նոր երևույթի մասին: Հանրային հոգածության կարիք կա նաև: Մեկ նստաշրջան եմ եղել նախագահ, ինձ վրա նկատել եմ անառողջ ճնշում, ինձ փորձում էին ճնշելով ստիպել որոշում կայացնել»,- ասաց Հարությունյանը՝ անմիջապես պարզաբանելով, որ խոսքը լրատվամիջոցների  կողմից ճնշման մասին է:

Նա նշեց նաև, որ էթիկայի հանձնաժողովը չի կարող սանկցիաներ  կիրառել: «Չի կարող մի պատգամավորը մյուսին պատժել, սա անընդունելի է»,- ասաց Հարությունյանը: