|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:
Հարությունյանի խոսքով`Սահմանադրության նոր տարբերակի` խորհրդարանի կողմից հաստատված լինելը, հանրաքվեի օրվա նշանակված լինելը վկայում են այն մասին, որ մենք ընկղմվում ենք քաղաքական նոր դեբատների փուլի մեջ: «Շատ կարևոր է ժողովրդին ճիշտ իրազեկելը: Կողմ և դեմ արտահայտվողները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց կարծիքը: Հանրությանը տեղեկացնելու գործընթացից շատ բան է կախված: Հաճախ են հնչում թեզեր, թե սահմանադրական բարեփոխումները պահանջված են հենց ժողովրդի կողմից»,- ասաց նա և հավելեց, որ շատ ու շատ քաղաքացիներ պատկերացում չունեն սահմանադրական բարեփոխումների մասին, և շատ ավելի կարևոր է նրանց պատշաճ իրազեկելը:
Ըստ Հարությունյանի` սահմանադրական բարեփոխումների գործընթացը բնական էվոլուցիա է ապրել: «Այս սահմանադրական բարեփոխումները ադեկվատ են երկրում տիրող զարգացումներին: Այս Սահմանադրությունն առաջարկում է կարևորագույն օրենքներ: Շատ մեծ հնարավորություն կա պատասխանատու ընդդիմություն ձևավորելու: Այսօր ընդդիմությունը որևէ հարցում պատասխանատու չէ, իսկ վաղը ընդդիմությունը իշխանության հետ պատասխանատվություն է կրելու»,- ընդգծեց պատգամավորը: