|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահի դրությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը չի ստացել Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի, Վարդան Ղուկասյանի դիմումները ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին Yerkir.am- հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ավելին` այս պահին ՀՀԿ որևէ անդամից չեն ստացել որևէ դիմում ՀՀԿ անդամակցության դադարեցման մասին: Մինչդեռ մամուլում այս օրերին հրապարակվում են տեղեկություններ, թե մի շարք մարզերում որոշ ուսուցիչներ, տնօրեններ կամ դասախոսներ դադարեցրել են իրենց անդամակցությունն այդ կուսակցությանը:
Հարցին, թե, ըստ ընթացակարգի, ի՞նչ է նախատեսված, եթե Հովիկ Աբրահամյանի դիմումն այդպես էլ չներկայացվի գրասենյակ, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ կգործեն` կուսակցության կանոնադրությունից ելնելով, կամ` որտեղ անձը հաշվառված է, համապատասխան տարածքային կուսակցական կառույցում որոշում կընդունեն հեռացնելու մասին, կամ` հիմք կընդունեն տվյալ անձի հայտարարությունը, կկանչեն գրասենյակ, կզրուցեն, կամ` ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, վերադաս մարմնի հետ խորհրդակցելով, կկայացնի համապատասխան որոշում: