|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը: «Հրապարակը» գրում է, որ նրանք նստած են եղել կողք կողքի սեղաններին՝ մոտ երկու- երեք մետր հեռավորությամբ, սակայն բարև-բարլուս չեն տվել: Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած` ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմ բարևել, ողջագուրվել են:
Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. «Գագո, դե հիմա բարձր ասա՝ թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում»: «Քեզ, իհարկե, քեզ»,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը: «Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է»,- կատակել են կողքի սեղանից:
Ի դեպ, հիշենք, որ Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը՝ «օպեր»: