կարևոր
1090 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-29 21:52
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Լոռիում հարսանիքից հետո հիվանդանոցում հայտնված անձանց առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ Լոռիում հարսանիքից հետո հիվանդանոցում հայտնված անձանց առողջական վիճակի մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի ԲԿ-ներ է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիում հարսանիքի մասնակցած մեծ թվով անձինք թունավորվել են։

Նրանք Ճոճկան գյուղում մասնակցել են հարսանյաց հանդիսության։ Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։

Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: