|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկան, որ չունի շենքային պայմաններ և թշվառության եզրին է, ըստ «ՀԺ»-ի ստացած ահազանգի, բենզին գնելու գործում առաջատար է։ Տարօրինակը սակայն այն է, որ պոլիկլինիկայի բալանսին ավտոմեքենաներ չկան:
Ըստ ահազանգի, բենզինի դիմաց փոխանցումները սույն պոլիկլինիկայից արվում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ կապ ունեցող բենզալցակայանին: Պոլիկլինիկայի տնօրենը Մհեր Սեդրակյանի դուստրն է՝ Ասյա Սեդրակյանը: Երեկ մեր թղթակիցը գնացել է ահազանգի հետքերով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։