|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում։
Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում։ Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի Է ունենում զենքի հանձնում–ընդունում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին Է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն Էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև։ Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում Էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։