|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Ուրեմն նայեք ինչ ա կատարվում ... ես չեմ դադարում զարմանալ ... ինֆորմացիաս հստակ ա , դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով ։
Մեր կամավորները, որոնք էս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում ( պետականի դեպքում զինկոմիսարիատից տեղեկանք ա գնում, խնդիր չի լինում) , աշխատում են մասնավոր սեկտորում, նրանց ազատում են աշխատանքից ու փոխարինում են նոր աշխատուժով ։ Միայն Գլումովի դասակից արդեն 6 ֊ 7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից ու 20֊ ից ավելի կամավոր աշխատում են մասնավոր սեկտրում և սպասում իրենց ազատման հերթին ։ Նորմալ ա??????
Մարդիկ համ սահմանին կանգնեն` կյանքները մազից կախված, համ էլ մտածեն աշխատանքը չկորցնելու մասին, եթե ստացվի ողջ֊ առողջ հետ գալ... էդ էլ շնորհակալությունն ա՞՞՞՞»: