|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կայքերից մեկում 30.04.2016թ. հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» նյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն:
Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ ենք տրամադրել առավել հանգամանալի պարզաբանում հարցի վերաբերյալ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին