Օրերս Երևանի խանութներից մեկից գնել էինք գերմանական արտադրության կակաո, որի վրա հայերենով որևէ պիտակ չկար փակցված, խցանին կար միայն QR կոդ։ Իբրև սպառող, սակայն, տեղյակ չէինք, թե դա ի՞նչ ծրագրով կարելի էր ընթերցել։ Փոքրիկ հարցախույզով պարզեցինք, որ մարդիկ հիմնականում, տեղյակ չեն QR-ի միջոցով ապրանքների մասին տեղեկություներ ստանալու հավելվածների մասին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․
Գրավոր պատասխանում ՊԵԿ-ից, մասնավորապես, հայտնում են, որ «․․․․ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։ Դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների տեղեկատվությանը սպառողը կարող է ծանոթանալ «E-Mark» բջջային հավելվածով ապրանքի նույնականացման միջոցը սքանավորելու միջոցով» (ՊԵԿ-ի պատասխանի ամբողջական տեքստը կցվում է սույն հրապարակմանը)։
Կարծում ենք, որ կարևոր է այս ամենը իրազեկել մարդկանց, որպեսզի վերջիններս, որպես սպառող, տեղեկացված լինեն և կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Նաև ակնկալում ենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես նաև այլ մարմիններ, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, կհետևեն, որ այդ QR կոդում արտացոլված լինի այն ամբողջ տեղեկատվությունը, որը պետք է հայերեն նշված լինի ապրանքների պիտակների վրա։