|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Ես քվեարկեցի հանուն ազգային ինքնության, հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն նշեց, որ երեկ ամբողջ օրն ինչ-որ ձայնագրություններ էին տարածվում, տպավորություն է, թե այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։
«Եթե հաշտ եք այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որն այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա, ու բոլորն էլ ընդդիմադիր՝ այսքան քրեական գործեր լինեն»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։