Միասին կարող ենք
կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-20 21:03
Քաղաքական

Երկիրը թուլացնում է, ասում է՝ խաղաղություն եմ բերել․ Ադրբեջանի բանակը Սյունիքից 100 կմ հեռու է եղել, հիմա Կապանի դիմաց է․ Ռոբերտ Քոչարյան

«Մեր մեջ տարբերությունը դա է. իրենք կարմիր գծեր չունեն, ամոթի զգացում չունեն: Բայց մեկ-մեկ կարմիր գիծ չունեցողը և ամոթի զգացում չունեցողը առավելություն է ստանում, և երբ իշխանության են լինում, այդ առավելությունը եռապատկվում է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է զսպեն նման կեցվածքը, փոխարենը օգնում են դրա տարածմանը: Տարբերությունը սա է, և մենք սա պետք է շտկենք: Հակառակ դեպքում մենք երկիր չենք կառուցելու:

Հիմա երեք փաստ կցանկանամ արձանագրել:

Փաստ առաջին. իշխանությունը գալիս է ընտրություններին այսպիսի վիճակով.  պարտված պատերազմ, թշնամուն հանձնած տարածքներ, հազարավոր զոհեր և վիրավորներ: Սա փաստ է, ոչ ոք չի ժխտում. իրենք էլ չեն ժխտում: Ասում են ուղղակի՝ «մինչև մեզ էր» և «կանխատեսված էր այս ամենը»:

Փաստ երկրորդ. պառակտված հասարակություն, եկեղեցու դեմ պայքար, ինքնության վրա հարձակում: Ես չեմ էլ փորձում հիմնավորեմ, որովհետև արդեն այդ փաստն իրենց ծրագրում ուղղակի ամրագրված է:

Եվ փաստ երրորդ. աշխարհաքաղաքական արկածախնդրություն: Իրենք ձեռք չբերած բարեկամներին թշնամացնում են, եղած դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնում: Սրա հետևանքները շատ ծանր են լինելու. մեր աչքի առաջ է սա կատարվում»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Եղվարդում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: