Միասին կարող ենք
կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 10:32
Քաղաքական

ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան

ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ահազանգում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։

Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»։

Հիշեցնենք՝ Հայաստանում ԱԺ-ի ընտրություններ են։

Քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։